Հոդված 25. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 25. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձանաժողովի մեկ անդամ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վճռաբեկ դատարանի և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած ներկայացուցիչների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից առնվազն 10 օր առաջ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետում այդ տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:»: