Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Օրենսգրքի 38-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 27. Օրենսգրքի 38-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.

«3.1. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հանձնաժողովի համապատասխան անդամին նշանակած մարմնի կողմից:

Սույն հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թափուր տեղը լրացվում է հետևյալ կարգով.

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վճռաբեկ դատարանի դատավորների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասը օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում լրացվում համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, ապա այդ տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվից այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասն օր հետո այդ տեղը համարվում է թափուր, և քսանօրյա ժամկետում այն լրացվում է համապատասխան մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Համապատասխան փոփոխությունը հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հետևանքով թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում թափուր տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` մինչև քվեարկության օրվանից մեկ օր առաջ վիճակահանությամբ, իսկ քվեարկության օրը և դրան նախորդող օրը` առանց վիճակահանության, ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։