Անցնել բովանդակությանը

Հոդված 31. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 31. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի առաջին նախադասությունը «իրականացնող» բառից հետո լրացնել «պետական» բառով, իսկ «և ունի իրավաբանական անձի կարգավիճակ» բառերը հանել: Նույն կետի 1-ին ենթակետում «տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է» բառերը փոխարինել «վերահսկում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները,» բառերով.

բ) 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

գ) 1-ին կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը.».

դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ ենթակետով.

«29.1) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.».

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։