Հոդված 50. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
Հոդված 50. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ.
«4.1. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:»: