Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:».
բ) 3-րդ մասի «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով: