Անցնել բովանդակությանը

Հոդված 67. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 67. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։».

գ) 3-րդ կետը «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով.

դ) 4-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է։».

զ) 6-րդ կետը «գումարը» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։