Անցնել բովանդակությանը

Հոդված 70. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 70. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «63» թիվը փոխարինել «63.2» թվով.

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 և 7 տոկոսը: Եթե վավեր ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 և 7 տոկոս ձայներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու՝ համապատասխանաբար առավելագույն տոկոս ձայներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։