Հոդված 75. Օրենսգրքի 123-րդ հոդվածում՝
Հոդված 75. Օրենսգրքի 123-րդ հոդվածում՝
ա) 2-րդ և 3-րդ կետերի առաջին նախադասությունները «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերով.
բ) 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։».
գ) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.
«9. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:»։