Հոդված 84. Օրենսգրքի 138-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
Հոդված 84. Օրենսգրքի 138-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 18 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 17 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իսկ հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին:»: