Անցնել բովանդակությանը

Հոդված 86. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 86. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, կազմավորվում է նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից հետո` մեկ ամսվա ընթացքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 25 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորումից հետո` 15 օրվա ընթացքում, սահմանում է ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպումն իրականացնելու և որակավորումներ շնորհելու կարգը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացները կազմակերպվում են սկսած 2005 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներինը` սկսած 2006 թվականի հունվարի 1-ից:

3. Մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտն Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունն անցկացվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված ընտրատարածքներով, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որը կազմակերպելու և անցկացնելու է այդ ընտրությունը, որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցով կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրություններից սկսած:

5. Սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հատուկ համարակալված պարկերի օգտագործման վերաբերյալ պահանջը կիրառել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին համապետական ընտրություններից սկսած:

Մինչև առաջին համապետական ընտրությունների անցկացումը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը քվեարկության ավարտից հետո` 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։