Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը
1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.
2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեստավորումից հետո կայացվել է որոշում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին.
4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում.
5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:
2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:
3. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր: