Հոդված 25. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում
Հոդված 25. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`
1) ընդհանուր կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ.
2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.
3) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց հրամանները, որոշումներն ու ցուցումները.
4) հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև քրեակատարողական տեսչության կառուցվածքները և հաստիքացուցակները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական վարչության պետի տեղակալների միջև.
7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել քրեակատարողական ծառայողի լիազորությունները.
8) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: