Գլուխ 2 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. Քրեակատարողական տեսչությունը
Հոդված 5. Քրեակատարողական տեսչությունը
1. Քրեակատարողական տեսչությունը քրեակատարողական ծառայության ինքնուրույն ստորաբաժանում է, որն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի այլ հանձնարարություններ: Քրեակատարողական տեսչության լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ:
2. Քրեակատարողական տեսչությունը ղեկավարում է քրեակատարողական տեսչության պետը, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
Քրեակատարողական տեսչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: