Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2008-05-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2008-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական տեսչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը քրեակատարողական տեսչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ), իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ):

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաև քրեակատարողական տեսչության պետը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։