Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը
Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը
1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը`
1) կազմակերպում և հսկում է քրեակատարողական հիմնարկի` օրենքով սահմանված խնդիրների իրականացման աշխատանքները.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և քրեակատարողական վարչության պետի հրամանների և ցուցումների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.
3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները.
5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողական ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին, նշանակում և անցկացնում է ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է արձակուրդ.
7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքներում անվտանգության և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.
9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի և այլ կազմակերպությունների համագործակցությունը.
10) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ և տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.
11) քրեակատարողական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան` հաստատում է քրեակատարողական հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար:
(28-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-178-Ն)