Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում արձանագրված իրավախախտումների փաստաթղթավորման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում արձանագրված իրավախախտումների փաստաթղթավորման կարգը

1. Թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու ընթացքում արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել իրավապահ մարմիններին և իր ղեկավարությանը:

2. Իրավախախտման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:

3. Արձանագրված իրավախախտման և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։