Հոդված 5. Թիկնապահական և պահնորդական գործունեության սկզբունքները
Հոդված 5. Թիկնապահական և պահնորդական գործունեության սկզբունքները
1. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացվում է օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը հարգելու, պաշտպանվող ֆիզիկական անձի ու պահպանվող օբյեկտի պաշտպանությունը հուսալի և անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքների հիման վրա: