Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Լիցենզիայի գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չկատարելու, ինչպես նաև սույն օրենքի 8-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:

2. Մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պահնորդական ծառայություններ չիրականացնելու, ինչպես նաև զենքի շրջանառության կանոնների խախտումների այնպիսի դեպքերում, որոնք հանգեցրել են զենքի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը կամ վնաս են պատճառել մարդու առողջությանը կամ հանգեցրել այլ ծանր հետևանքների:

3. Լիցենզիայի գործողության դադարեցումը մասնավոր պահնորդական կազմակերպությանը տրված զենք պահելու և օգտագործելու թույլտվությունը վաղաժամկետ ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմք է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։