Հոդված 8.1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը
Հոդված 8.1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաշվառելու, ոլորտի վիճակի և միտումների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով Լիազոր մարմինը վարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում են`
1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու (գործունեություն ծավալելու) վայրը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու տարին, ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը.
4) գործունեության կոնկրետ տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
5) տրված լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկություններ.
6) կազմակերպությունում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ.
7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվետվությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
(8.1-ին հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-93-Ն)
(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)