Հոդված 28.1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը
Հոդված 28.1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը։
3․ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(28.1-ին հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-93-Ն)
(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)