Հոդված 15. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների զենքը
Հոդված 15. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների զենքը
1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով զենք է ձեռք բերում և օգտագործում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար` «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-382-Ն)