Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-15-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Տեսուչների պաշտոնների դասակարգումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 12. Տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչ. համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման՝ հավասարազոր է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետի տեղակալ, ավագ պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.

5) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության տարածքային մարմինների պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչներ են:

4. Սույն հոդվածի առաջին մասով դասակարգված անձանց պաշտոնները և դասային աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։