Հոդված 17. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը
Հոդված 17. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը
1. Թեմատիկ ստուգումների համար հիմք է համարվում լիազորված մարմնի ղեկավարի հաստատած տարեկան աշխատանքային ծրագիրը:
2. Հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կրթության գլխավոր պետական տեսուչը հաստատում է ստուգումների ժամանակացույցը:
3. Ստուգում իրականացնելու մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա և հաստատված տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան՝ կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր:
4. Թեմատիկ ստուգումների ընթացքի և ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ լիազորված մարմնի ղեկավարի տված հանձնարարականների կատարման ստուգման ընթացքի և ժամկետի վրա: