Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-15-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Տեսչության նպատակներն ու խնդիրները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 8. Տեսչության նպատակներն ու խնդիրները

1. Տեսչության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման ապահովմանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովմանն աջակցելը:

2. Տեսչության խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման և կրթության զարգացման պետական ծրագրի կատարման վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը.

2) կրթակարգերի և կրթական չափորոշիչների կիրառման վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը.

3) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ հաշվետվությունների ներկայացման ապահովումը.

4) ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման և կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.

5) կրթության որակի և չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի բացահայտման և դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը.

6) ուսումնական հաստատություններին կրթության կազմակերպման և որակի բարելավման ուղղությամբ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը.

7) ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը.

8) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։