Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-15-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 6. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 6. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) կրթության բնագավառի օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքականության իրականացման ուղղությունների սահմանումը.

2) տեսչության կանոնադրության և կառուցվածքի հաստատումը.

3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման և հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը:

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։