Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-15-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազորված մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 7. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազորված մարմնի իրավասությունները

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազորված մարմնի իրավասություններն են՝

1) կրթության բնագավառի օրենսդրության պահպանման միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

3) տեսչության գործունեության առաջնահերթ ուղղությունների որոշումը.

4) տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը, գնահատումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

5) տեսչության աշխատանքների համակարգումը և կրթական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակման ապահովումը, իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը:

Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազոր մարմինն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։