Հոդված 14. Կրթության պետական տեսուչների պարտականությունները
Հոդված 14. Կրթության պետական տեսուչների պարտականությունները
1. Կրթության պետական տեսուչներն իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են՝
1) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.
2) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել ստուգվող սուբյեկտի և քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանումը.
3) կրթության բնագավառի օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.
4) արձանագրել կրթության բնագավառի օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.
5) պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները.
6) չխոչընդոտել կազմակերպության բնականոն աշխատանքին:
2. Կրթության պետական տեսուչներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով: