Հոդված 15. Կրթության պետական տեսուչների պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը
Հոդված 15. Կրթության պետական տեսուչների պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը
1. Կրթության պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվություն են կրում իրենց անօրինական գործունեության կամ անգործության համար:
2. Կրթության պետական տեսուչների որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել կրթության գլխավոր պետական տեսուչին և (կամ) դատարան:
3. Կրթության գլխավոր պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել լիազորված մարմին և (կամ) դատական կարգով:
4. Կրթության պետական տեսուչների անօրինական գործողության հետևանքով կրթական հաստատությանը պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: