Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-15-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

1. Ուսումնասիրության ընթացքում կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը պատշաճ ձևով համապատասխան ուսումնասիրվող սուբյեկտին նախազգուշացնում է կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը:

2. Ուսումնասիրվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձևով տեղյակ պահել սույն հոդվածի առաջին մասով սահմանված պաշտոնատար անձանց:

3. Նախազգուշացումից հետո ստուգվող սուբյեկտի սահմանած ժամկետում խախտման հետևանքները չվերացնելը և (կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձևով չտեղեկացնելը հիմք է դառնում նոր ստուգումների իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։