Հոդված 11. Վեճերի լուծումը
Հոդված 11. Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրից, Գործողությունների ծրագրից կամ Գրավոր համաձայնությունից բխող կամ Կառավարության և Համաշխարհային պարենի ծրագրի միջև դրանց շուրջ ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվում բանակցության միջոցով կամ կարգավորման այլ համաձայնեցված միջոցով, Կողմերից մեկի պահանջով ներկայացվում է միջնորդ դատարան: Դատավարությունը տեղի է ունենում ստացող երկրից դուրս, Կողմերի համաձայնությամբ` մեկ այլ վայրում: Յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկ միջնորդ դատավոր և մյուս Կողմին հայտնում է իր միջնորդ դատավորի անունը: Եթե միջնորդ դատավորները չեն կարողանում վճռի կայացման հարցում համաձայնության գալ, անմիջապես նշանակում են երրորդ միջնորդ դատավորին: Եթե դատավարության համար դիմելուց հետո երեսուն օրվա ընթացքում Կողմերից մեկը միջնորդ դատավոր չի նշանակում կամ, եթե նշանակված միջնորդ դատավորները համաձայնության չեն եկել վճռի կայացման և երրորդ միջնորդ դատավորի նշանակման հարցում, Կողմերից յուրաքանչյուրը` ըստ գործի ընթացքի, միջնորդ դատավոր կամ երրորդ միջնորդ դատավոր նշանակելու խնդրանքով կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին: Միջնորդ դատավարության ծախսերը կրում են Կողմերը, որոնց չափը սահմանվում է միջնորդ դատավարության կայացրած վճռով: Կողմերը միջնորդ դատավարության վճիռն ընդունում են որպես վեճի վերաբերյալ կայացած վերջնական վճիռ: