Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Տեղեկություններ ծրագրերի, տևական օգնության ու վերականգնման և արտակարգ օգնության գործողությունների մասին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Տեղեկություններ ծրագրերի, տևական օգնության ու վերականգնման և արտակարգ օգնության գործողությունների մասին

1. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը Համաշխարհային պարենի ծրագրին տրամադրում են այնպիսի փաստաթղթեր, հաշիվներ, գրառումներ, հաշվետվություններ, զեկույցներ և այլ տեղեկատվություն, որ Համաշխարհային պարենի ծրագրին կարող են անհրաժեշտ լինել որևէ զարգացման ծրագրի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողության իրականացման կամ այդպիսի ծրագրի իրագործելիության և շարունակման հնարավորությունների, կամ սույն Համաձայնագրով, կամ դրա հիման վրա կնքված այլ համաձայնագրով Կառավարության ստանձնած որևէ պարտավորության իրականացման առնչությամբ:

2. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը Համաշխարհային պարենի ծրագրին պարբերաբար տեղեկացնում են յուրաքանչյուր զարգացման ծրագրի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողության իրականացման առաջընթացի վերաբերյալ:

3. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը յուրաքանչյուր ծրագրի համար համաձայնեցված ժամանակահատվածներում և յուրաքանչյուր ծրագրի ավարտին Համաշխարհային պարենի ծրագրին տրամադրում են վերջինիս կողմից տրամադրված պարենային և ոչ պարենային ապրանքների օգտագործման վերաբերյալ արտաքին աուդիտորների ստուգած հաշիվները:

4. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունն աջակցում են Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ըստ համապատասխան Գործողությունների ծրագրի կամ Գրավոր համաձայնության ձեռնարկված ցանկացած ծրագրի գնահատմանը, այդ նպատակով վերջինիս տրամադրելով անհրաժեշտ ամբողջական փաստաթղթեր: Պատրաստված ցանկացած գնահատման հաշվետվությունը մեկնաբանության համար ներկայացվում է Կառավարությանը կամ նշանակված գործակալությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։