Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել այն ստորագրած Կողմերի գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որը ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
2. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին մյուսի Կողմին գրավոր ծանուցելու օրվանից վեց ամիս հետո: Չնայած դադարեցման վերաբերյալ նման ծանուցման, սույն Համաձայնագիրը կարող է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չեն կատարվել կամ ավարտվել սույն Հիմնական համաձայնագրի հիման վրա կնքված Գործողությունների ծրագրերը կամ Գրավոր համաձայնությունները:
3. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով Կառավարության ստանձնած պարտավորությունները կշարունակեն սույն հոդվածի 2-րդ կետով այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի սույն Համաձայնագրով Համաշխարհային պարենի ծրագրի միջոցները, ֆոնդերն ու գույքը հետ ընդունելու, ինչպես նաև Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ծառայություններ մատուցող անձանց կանոնավոր հետկանչի համար:
4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից Համաշխարհային պարենի ծրագրին միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցելու պահից:
Ի վկայություն վերոհիշյալի, ներքոստորագրյալները, լինելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագրի կողմից պատշաճորեն լիազորված, Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հունիսի 9-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 28-ից: