Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Արտոնություններ և անձեռնմխելիություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Արտոնություններ և անձեռնմխելիություններ

1. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրի պաշտոնյաներին ու խորհրդականներին և Համաշխարհային պարենի ծրագրի կողմից ծառայություններ մատուցող անձանց կտրամադրի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք տրամադրվում են Միավորված ազգերի կազմակերպության ու նրա Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներին ու խորհրդականներին և դրանց կողմից ծառայություններ մատուցող անձանց:

2. Համաշխարհային պարենի ծրագրում աշխատող տեղում վարձված աշխատակիցները օգտվում են անձեռնմխելիություններից իրավական գործողությունների հանդեպ իրենց պաշտոնական գործունեության ընթացքում կատարած գործողությունների առնչությամբ:

3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրի, նրա միջոցների, ֆոնդերի, գույքի և նրա պաշտոնյաների ու խորհրդականների նկատմամբ կիրառում է Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի դրույթները:

4. Կառավարությունը պատասխանատու կլինի այնպիսի հայցերի համար, որոնք որևէ երրորդ կողմ կարող է ներկայացնել ընդդեմ ՀՊԾ-ի կամ նրա պաշտոնական խորհրդականների կամ այլ անձանց, որոնք ծառայություններ են մատուցում ՀՊԾ-ի անունից սույն Համաձայնագրի շրջանակներում, և վերջիններիս զերծ կպահի սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործողություններից ծագած պահանջների կամ պարտավորությունների դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՊԾ-ն ու Կառավարությունը համաձայն են, որ այդպիսի պահանջները կամ պարտավորությունները բխում են այդ անձանց կողմից դրսևորված կոպիտ անփութության կամ միտումնավոր ու ոչ իրավական գործողության հետևանքով:

5. Սույն Հիմնական համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացման համար կատարվող մատակարարումները, օգտագործվող սարքավորումները և այլ նյութերը ենթակա չեն ուղղակի հարկերի, ավելացված արժեքի հարկի, վճարների, տուժանքների և տուրքերի գանձման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։