Հոդված 7. Հնարավորություններ համաշխարհային պարենի ծրագրի գործողությունների իրականացման համար
Հոդված 7. Հնարավորություններ համաշխարհային պարենի ծրագրի գործողությունների իրականացման համար
1. Կառավարությունը կձեռնարկի ցանկացած միջոց, որ անհրաժեշտ կլինի ազատելու Համաշխարհային պարենի ծրագրի պաշտոնյաներին, գործուղված փորձագետներին և Համաշխարհային պարենի ծրագրի անունից ծառայություններ տրամադրող այլ անձանց իրավական այնպիսի կանոնակարգերից կամ պարտականություններից, որոնք կարող են խոչընդոտել սույն Համաձայնագրով իրականացվող գործողությունների կամ ծրագրերի աշխատանքները:
2. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կօգնի համապատասխան գրասենյակային տարածքներ գտնելու հարցում:
3. Փոխադարձ համաձայնությամբ, Կառավարությունը կվճարի Հայաստանի Հանրապետությունում ՀՊԾ-ի գործունեության իրականացման համար Համաշխարհային պարենի ծրագրի` որպես գրասենյակ զբաղեցրած շենքի ու մատուցված ծառայությունների համար նախատեսված ծախսերը ամբողջությամբ կամ մասնակիորեն:
4. Կառավարությունը կապահովի, որ Համաշխարհային պարենի ծրագրի որպես գրասենյակ զբաղեցրած շենքը մշտապես օգտվի կենցաղային սպասարկման ծառայություններից, և որ նման ծառայությունները տրամադրվեն պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված պայմաններով:
5. Հարկ եղած դեպքում, Կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակի շենքի, ունեցվածքի և աշխատողների անվտանգության ու պաշտպանության համար:
6. Հարկ եղած դեպքում, Կառավարությունը կօգնի Համաշխարհային պարենի ծրագրին հարմար բնակարան գտնել միջազգային աշխատակազմի և Համաշխարհային պարենի ծրագրի կողմից աշխատանքի ընդունված այլ անձանց համար: