Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Զարգացման ծրագրերի, տևական օգնության ու վերականգնման գործողությունների և արտակարգ օգնության գործողությունների իրականացում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Զարգացման ծրագրերի, տևական օգնության ու վերականգնման գործողությունների և արտակարգ օգնության գործողությունների իրականացում

1. Զարգացման ծրագրերի և արտակարգ օգնության գործողությունների իրականացման համար առաջին հերթին պատասխանատու է Կառավարությունը կամ այլ` փոխադարձ համաձայնությամբ որոշված գործակալություն, որի մասին նշված է Գործողությունների ծրագրում կամ Գրավոր համաձայնության մեջ, ըստ որի կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած Զարգացման ծրագիր, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողություն:

2. Համաշխարհային պարենի ծրագիրը մուտքի նավահանգստից, սահմանային կայանից կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադարձաբար համաձայնեցված երկրորդական առաքման վայրերից ապրանքները առաքում է անվճար և վերահսկում ու խորհրդատվական օժանդակություն է տրամադրում ցանկացած զարգացման ծրագիր, տևական օգնություն ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողություն իրականացնելիս:

3. Յուրաքանչյուր նախագծի դեպքում, համաձայնեցնելով Համաշխարհային պարենի ծրագրի հետ, Կառավարությունը կնշանակի ծրագրի իրականացման համար պատասխանատու գործակալություն կամ գործակալություններ, ներառյալ` միջազգային կամ ազգային ոչ կառավարական կազմակերպություններ, տեղական մարմիններ և այլն: Եթե երկրում իրականացվում է պարենային օգնության մեկից ավելի նախագիծ, Կառավարությունը կնշանակի կենտրոնական համակարգող գործակալություն` սննդամատակարարումը, ինչպես Համաշխարհային պարենի ծրագրի և իրականացվող ծրագրերի, այնպես էլ այդ իրականացվող ծրագրերի միջև կարգավորելու համար:

4. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի պայմաններ զարգացման նախագծերի, տևական օգնության ու վերականգնման կամ արտակարգ օգնության գործողությունների կատարման բոլոր փուլերի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

5. Կառավարությունը կապահովի երկրի տարածքում ՀՊԾ-ի տրամադրած բոլոր պարենային ու ոչ պարենային ապրանքատեսակների անվտանգ տեղաշարժը:

6. Կառավարությունը կամ նշանակված գործակալությունը կապահովի, որ Համաշխարհային պարենի ծրագրի տրամադրած ապրանքատեսակները բարձվեն, տեղափոխվեն, պահեստավորվեն ու բաշխվեն պատշաճ հոգածությամբ ու արդյունավետությամբ և որ ապրանքները օգտագործվեն Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Այն դեպքում, երբ դրանք այդ կերպ չեն օգտագործվում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Կառավարությունից պահանջել վերադարձնել ապրանքները:

7. Սույն Համաձայնագրով կամ դրա հիման վրա կնքված որևէ այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններից որևէ մեկը Կառավարության կողմից չկատարելու դեպքում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է կասեցնել կամ դադարեցնել օգնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։