Հոդված 6. Համաշխարհային պարենի ծրագրի անձնակազմը
Հոդված 6. Համաշխարհային պարենի ծրագրի անձնակազմը
1. Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է Հայաստանի Հանրապետությունում նշանակել այնպիսի պաշտոնյաներ կամ այլ աշխատակիցներ, որոնց Համաշխարհային պարենի ծրագիրը անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակ:
2. Համաշխարհային պարենի ծրագիրը Կառավարությանը տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային պարենի ծրագրի աշխատանքներում միջազգային պաշտոնյաների և այլ աշխատակիցների նշանակման վերաբերյալ:
3. Տեղացի աշխատակիցների աշխատանքային պայմաններն ու ժամկետները սահմանվում են ըստ Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան որոշումների, կանոնակարգերի ու կանոնների: