Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ընդգրկված իրավասու մարմինների, հաստատությունների և անձանց շրջանակը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության և պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը: Սույն օրենքը կարգավորում է նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցմանն առնչվող հարաբերությունները։

(1-ին հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։