Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 17. Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնի դրա պատշաճ ուսումնասիրություն: Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը ներառում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի հետ գործարքների դիտանցումը` հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկությունների հավաստիության, այդ տեղեկությունների հետ հաճախորդի գործունեության համադրելիության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրի իսկության հարցում հավաստիանալու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է իր սահմանած հաճախականությամբ թարմացնի հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունները՝ դրա արդիականության ու վերաբերելիության հարցում հավաստիանալու նպատակով: Հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների թարմացման համար սահմանված հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։