Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 15. Գործարքների և գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը
Հոդված 15. Գործարքների և գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը
(վերնագիրը խմբ. 01.03.18 ՀՕ-139-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է բացել, թողարկել, տրամադրել կամ սպասարկել`
1) անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ.
2) միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ.
3) ըստ ներկայացնողի բաժնետոմսեր:
2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է կեղծ բանկի ստեղծումը կամ գործունեությունը:
3. (մասն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-261-Ն)
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-261-Ն)
(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)