Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 5. Գաղտնիք պարունակող տեղեկությունների ներկայացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Գաղտնիք պարունակող տեղեկությունների ներկայացումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը, սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին համապատասխան, պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

2. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, աուդիտորական կազմակերպությունները լիազոր մարմին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկությունների դեպքում, որոնք ստացվել են հաճախորդից կամ այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված՝ օրենքով իրենց վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվություն տրամադրող անձը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

(4-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 03.07.25 ՀՕ-261-Ն)

(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։