Հոդված 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ և ԱՌևՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ և ԱՌևՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Կողմերից ոչ մեկը չպետք է սահմանափակի իր իրավազորության ներքո գտնվող անձանց ազատությունը` մյուս Կողմի անձանց հետ համաձայնեցնելու այն օրենքների ընտրությունը, որոնցով կղեկավարվեն պայմանագրեր կնքելիս և կիրարկելիս:
2. Հայաստանի Հանրապետության անձինք, մի կողմից, և Կանադայի անձինք, մյուս կողմից, կարող են համաձայնել առևտրային գործառնություններից ծագող վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու մասին:
3. Անհատական առևտրային գործառնություններից ծագած վեճերի մեջ ընդգրկված անձինք կարող են համաձայնության գալ` լուծելու այդ վեճերը արբիտրաժի միջոցով` ըստ 1976 թվականի ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի (UNCITRAL) հանձնաժողովի կողմից սահմանված արբիտրաժային կանոնների:
3. Առանց հակասելու իրենց այլ որոշում կայացնելու իրավասությանը, առևտրային գործառնությունների կողմ հանդիսացող անձինք կարող են համաձայնեցնել արբիտրաժի վայրը` կազմակերպելով այն այնպիսի երկրում, ոչ Հայաստանի Հանրապետությունում և ոչ Կանադայում, որը հանդիսանում է 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում ընդունված ՄԱԿ-ի արտաքին արբիտրաժային որոշումների ճանաչման ու կիրառման մասին կոնվենցիայի մասնակից:
4. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես խոչընդոտ կամ խանգարել որևէ Կողմին, որպեսզի առևտրային գործառնության կողմերն ընտրեն առևտրական վեճերի լուծման համար արբիտրաժի որևէ այլ եղանակ, որը նրանք փոխադարձաբար կնախընտրեն, և որը, նրանց կարծիքով, լավագույնս կբավարարի իրենց առևտրային պահանջները:
5. Հայաստանի Հանրապետության և Կանադայի անձինք, համապատասխանաբար, հնարավորություն կունենան դիմելու մյուս Կողմի դատական մարմիններին նույն հիմունքներով, ինչ ցանկացած երրորդ երկրի անձինք:
6. Կողմերի անձանց միջև կնքված պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները կվերաբերեն միայն այդ անձանց:
7. Սույն Համաձայնագրի դադարեցումը, ինչպես նախատեսված է 16-րդ հոդվածում, չպետք է ազդի պայմանագրերով նախատեսվող պարտականությունների կամ նախաձեռնությունների իրականացման վրա, որոնք ուժի մեջ են մտել Համաձայնագրի գործելու ժամանակահատվածի ընթացքում: