Հոդված 15. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 15. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կողմերը ժամանակ առ ժամանակ պետք է միմյանց հետ խորհրդակցեն սույն Համաձայնագրի կամ դրա որևէ դրույթի գործողության վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խորհրդակցությունները նպատակաուղղված կլինեն.
ա) դիտարկելու սույն Համաձայնագրի շրջանակներն ընդլայնելու հնարավորությունը,
բ) քննարկելու Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև առևտրի ու առևտրային գործունեության վրա ազդող հարցերը,
գ) փոխանակելու տեղեկություն և տեսակետներ այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ որևէ Կողմի առևտրի ներկա մակարդակի կամ հետագա զարգացման վրա,
դ) դիտարկելու բազմակողմ առևտրին առնչվող համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր,
ե) դիտարկելու առաջընթացը երկկողմ առևտրի ընդլայնման ասպարեզում և, հարկ եղած դեպքում, քննարկելու առևտրի հետագա աճը խթանելուն ուղղված կամ այդ աճը խոչընդոտող արգելքները վերացնելու մասին առաջարկները:
3. Սույն հոդվածում նշված խորհրդակցությունները կարող են ձեռնարկվել որևէ Կողմի պահանջով` մյուս Կողմին ուղարկված հիմնավորված ծանուցագրով:
4. Սույն հոդվածում նշված հանդիպումները հաջորդաբար կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետությունում և Կանադայում, քանի դեռ Կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նախագահությունը պետք է վարի հյուրընկալ Կողմի ներկայացուցիչը: