Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

«Տարածք» տերմինը նշանակում է`

Հայաստանի Հանրապետության դեպքում` այն տարածքը, որի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը,

Կանադայի դեպքում` այն տարածքը, որի նկատմամբ գործում է Կանադայի մաքսային օրենսդրությունը, ներառյալ Կանադայի տարածքային ջրերին հարող ցանկացած տարածք, որտեղ Կանադան իրավասու է կիրառել իրավունքներ ծովի ու հողի ընդերքի և դրանց բնական ռեսուրսների առնչությամբ` համաձայն միջազգային իրավունքի և իր ներքին օրենսդրության,

«անձ» տերմինը նշանակում է տվյալ երկրի քաղաքացի կամ մշտական բնակիչ (ռեզիդենտ) կամ որևէ իրավաբանական մարմին, որը հիմնվել է սահմանված կարգով` համաձայն գործող օրենքների, կամ երբ հիմնականում իր աշխատանքային գործունեությունը ծավալում է այդ երկրի տարածքում,

«երրորդ երկիր» տերմինը նշանակում է ցանկացած այլ երկիր, բացի Հայաստանի Հանրապետությունից կամ Կանադայից,

«տարանցում» տերմինը նշանակում է որևէ երկրի տարածքով բեռների փոխադրում, ներառելով կամ չներառելով վերաբեռնումը, պահեստավորումը, բեռնաթափումը կամ փոխադրման միջոցի կամ ձևի փոփոխությունը, երբ նման փոխադրումը մի ամբողջական ուղևորության մի մասն է միայն, որը սկսվել և ավարտվելու է այն երկրի սահմաններից դուրս, որի տարածքով անցնում է ճանապարհը,

«տեքստիլ արտադրանք» տերմինը նշանակում է մանվածքներ, գործվածքներ, պատրաստի ապրանքներ, հագուստ և այլ տեքստիլ ապրանքներ (արտադրատեսակներ, որոնց հիմնական բնութագրերը պայմանավորվում են դրանց տեքստիլ բաղադրիչներով), որոնք պատրաստված են բամբակյա, բրդյա, արհեստական մանրաթելերից կամ դրանց խառնուրդից, երբ այդ մանրաթելերից որևէ կամ դրանց համակցությունը կազմում է թելի արժեքի հիմնական մասը, կամ դրա պարունակությունը արտադրանքի մեջ կազմում է 50% և ավելի (կամ երբ բրդի պարունակությունը կազմում է 17% և ավելի), արհեստական և սինթետիկ մանրաթել, խծուծ, թափոն, հասարակ միաթել և երկթել մանրաթել, ինչպես նաև տեքստիլ արտադրանքներ, որոնք պատրաստված են բնական (բուսական) մանրաթելերից և դրանց ու վերը նշված մանրաթելերի խառնուրդից, ինչպես նաև մետաքս պարունակող մանրաթելերի խառնուրդից, որոնք անմիջապես մրցակցում են վերը նշված մանրաթելերից պատրաստված տեքստիլ արտադրանքների հետ, և որոնցում այդ մանրաթելերից որևէ մեկը կամ դրանց համակցությունը կազմում է թելի արժեքի գերակշռող մասը, կամ արտադրանքի մեջ դրանց պարունակությունը կազմում է 50 (հիսուն) % և ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։