Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ԱՌևՏՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ԱՌևՏՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Յուրաքանչյուր Կողմ ստանձնում է, որ եթե ինքը որևէ վայրում հիմնում կամ պահում է պետական ձեռնարկություն կամ որևէ ձեռնարկության ձևականորեն կամ գործնականում տալիս է բացառիկ կամ հատուկ արտոնություններ, ապա նման ձեռնարկությունը պետք է իր ներմուծման գնումների կամ արտահանման վաճառքների ժամանակ գործի սույն Համաձայնագրում ամրագրված ոչ խտրական ռեժիմի սկզբունքներին համապատասխան կարգով: Այս նպատակով նման ձեռնարկությունները կկատարեն որևէ ներմուծման գնում կամ արտահանման վաճառք` բացառապես համաձայն առևտրային պայմանավորվածությունների, որոնք կներառեն գինը, որակը, մատչելիությունը և այլ պայմաններ, և մյուս Կողմի ձեռնարկություններին կտրվի նմանատիպ հնարավորություն` համաձայն մաքսային առևտրի նման գործառնություններում մասնակցելու համար մրցակցելու փորձառության:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվի ապրանքների ներմուծումներին, որոնք նախատեսվում են կառավարական նպատակով անհապաղ կամ վերջնական սպառման համար և ոչ վերավաճառքի կամ վաճառքի համար նախատեսվող ապրանքների արտադրության մեջ օգտագործելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։