Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՍՏՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՍՏՈՒՄ

1. Գործող օրենսդրության ու կանոնակարգերի համաձայն` յուրաքանչյուր Կողմ կնպաստի իր տարածքով մյուս Կողմի ապրանքների ազատ տարանցմանը միջազգային տարանցման համար ամենահարմար երթուղիներով: Մի Կողմի տարածքով տարանցվող ապրանքները, որոնք ազատված չեն մաքսային հսկողությունից և չեն առնչվում տվյալ Կողմի առևտրային գործունեությանը, չպետք է ենթարկվեն որևէ անտեղի հետաձգումների կամ սահմանափակումների և կազատվեն բոլոր տեսակի տուրքերից, հարկերից և այլ գանձումներից, բացի տարանցմանն առնչվող փոխադրման, վարչական ծախսերից կամ ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից:

2. Ինչ վերաբերում է տարանցվող ապրանքների նկատմամբ կիրառվող բոլոր գանձումներին, դրանց առնչվող կանոնակարգերին ու ընթացակարգերին, ապա յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի` իր տարածքով տարանցվող ապրանքների համար կապահովի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրում է իր տարածքով ցանկացած երրորդ երկրի տարանցվող ապրանքների նկատմամբ:

3. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տարանցվող ապրանքների նկատմամբ, որոնք տարանցվել են որևէ երրորդ երկրի տարածքով և ազատված չեն մաքսային հսկողությունից կամ չեն առնչվում նման երրորդ երկրի առևտրային գործունեությանը, կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կտրամադրեր այն ապրանքներին, որոնք կփոխադրվեին իրենց ծագման վայրից մինչև նշանակման վայրը` առանց այդ երրորդ երկրի տարածքով անցնելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։