Հոդված 7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ժամանակային առումով հանրորեն մատչելի դարձնի իր բոլոր օրենքներն ու կանոնակարգերը, որոնք վերաբերում են առևտրային գործունեությանը` ներառյալ առևտուրը, ներդրումը, հարկումը, բանկային գործունեությունը, ապահովագրությունը, ֆինանսական ծառայությունները, տրանսպորտը և աշխատանքը:
2. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի շահագրգիռ անձանց համար անհրաժեշտության դեպքում մատչելի կդարձնի ժողովրդական տնտեսության վերաբերյալ առկա ոչ գաղտնի, ոչ սեփականատիրական բնույթի տվյալները առանձնահատուկ արդյունաբերական, գյուղատնտեսական, ապրանքների կամ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև տվյալները արտաքին առևտրի և ներդրումների վերաբերյալ:
3. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում խորհրդակցել առևտրական գործունեության կազմակերպումը կարգավորող օրենսդրության ու կանոնակարգերի ձևակերպման հարցով: