Անցնել բովանդակությանը

Հոդված 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերը ծանուցագրերի փոխանակման միջոցով միմյանց կտեղեկացնեն իրենց համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ծանուցագրերի փոխանակման օրը կամ, եթե ծանուցագրերի փոխանակումը տեղի ունենա ոչ նույն օրը, ապա Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցագիրը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցել Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին: Այն դեպքում, երբ Համաձայնագիրը դադարեցվի, երկու Կողմերն էլ հնարավորության սահմաններում կջանան իրենց առևտրական հարաբերություններում առաջացող հնարավոր անկումը նվազեցնելու ճանապարհներ փնտրել:

3. Բացի այստեղ ամրագրված եղանակից, սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող ճանաչվել անվավեր կամ դադարեցվել Կողմերի միջև դեռևս ուժի մեջ գտնվող համաձայնագրերը:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Օտտավա քաղաքում 1997 թվականի մայիսի 8-ին, երկու բնօրինակով, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։