Հոդված 9. ԱՌևՏՐԱԿԱՆ ՆԱՎԵՐ, ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԲԵՌՆԵՐ և ՆԵՐԾՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 9. ԱՌևՏՐԱԿԱՆ ՆԱՎԵՐ, ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԲԵՌՆԵՐ և ՆԵՐԾՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև փոխադրվող արտադրանքներին, Կողմերից ոչ մեկը չպետք է ընդունի կամ ձեռնարկի որևէ տեսակի խտրական միջոցառում` կապված ծառայությունների, մարկետինգի, բեռների անվտանգության և վճարումների փոխանցման հետ, որոնք առնչվում են հետևյալներին.
ա) մյուս Կողմի առևտրական նավերին կամ մյուս Կողմի անձանց կողմից վարձակալված առևտրական նավերին, կամ
բ) մյուս Կողմի անձանց կողմից մատուցված միջազգային ներծովային բեռնափոխադրումների ծառայություններին:
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի հետ փոխադարձության սկզբունքով կթույլատրի այն գրասենյակների հիմնադրումն ու գործունեությունը, որոնք կգործեն որպես մյուս Կողմի անձանց կողմից մատուցված միջազգային ներծովային բեռնափոխադրումների ծառայությունների, մյուս Կողմի առևտրական նավերի և մյուս Կողմի անձանց կողմից վարձակալված առևտրական նավերի գործակալներ:
Միջազգային երթուղիներում Հայաստանի Հանրապետության անձանց կողմից վարձակալված առևտրական նավերին և դրանց բեռներին Կանադայի նավահանգիստներ ժամանելու, այնտեղ կանգնելու և այնտեղից մեկնելու ընթացքում կտրամադրվի այնպիսի պայման, ներառյալ նավահանգստային ծառայություններից օգտվելու հնարավորությունը, որպիսին տրամադրվում է առավել բարենպաստ պայմանակարգով: Այս դրույթը չի կիրառվում նավավարման նկատմամբ: