Հոդված 10. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 10. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ենթարկվելով Հայաստանի Հանրապետությունում և Կանադայում գործող օրենսդրությանը և կանոնակարգերին` երկու երկրների միջև առևտրի հետ կապված բոլոր վճարումները կկատարվեն այն պայմաններով, որոնք նախօրոք կփոխհամաձայնեցվեն այդ առևտուրը կարգավորող առևտրական պայմանագրերի Կողմերի անձանց միջև: Կողմերից ոչ մեկը չպետք է պահանջի կամ խրախուսի իր իրավազորության տակ գտնվող անձանց` իրականացնել ապրանքափոխանակություն կամ հանդիպակաց առևտրական գործառնություններ` որպես Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև երկկողմ առևտրի պայման: