Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԳԻ ՌԵԺԻՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԳԻ ՌԵԺԻՄ

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նմանատիպ ապրանքին անմիջապես ու անպայմանորեն, անկախ ապրանքը փոխադրողի ազգությունից, պետք է տրամադրի որևէ առավելություն, բարենպաստություն, արտոնություն կամ իմունիտետ որպիսին նա տրամադրում է կամ այսուհետև կարող է տրամադրել ցանկացած երրորդ երկրի ծագում ունեցող կամ որևէ երրորդ երկրի տարածքի համար նախատեսված ապրանքին` հետևյալների առնչությամբ`

ա) մաքսատուրքերի և որևէ տեսակի հարկումների, որոնք սահմանվում են ապրանքների արտահանման կամ ներմուծման համար, կամ դրանց կապակցությամբ կատարվող վճարումների միջազգային փոխանցման համար,

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տուրքերի և վճարումների գանձման մեթոդի,

գ) ներմուծմանը կամ արտահանմանը առնչվող կանոնների և ընթացակարգերի,

դ) ներմուծված կամ արտահանված ապրանքների համար սահմանվող բոլոր ներպետական հարկերի կամ ցանկացած տեսակի ներպետական գանձումների,

ե) բոլոր օրենքների, կանոնակարգերի և պահանջների, որոնցով կարգավորվում է ներմուծված ապրանքների վաճառքը, վաճառքի առաջարկը, գնումը, փոխադրումը, բաշխումը կամ շահագործումը տվյալ Կողմի տարածքում:

2. Կողմը, նույնիսկ քվոտաների, ներմուծման կամ արտահանման արտոնագրերի կամ այլ միջոցառումների միջոցով չի կարող սահմանել կամ ձեռնարկել արգելող կամ սահմանափակող որևէ միջոցառում մյուս Կողմի ցանկացած ապրանքի ներմուծման նկատմամբ կամ մյուս Կողմի տարածք արտահանման համար նախատեսված ապրանքի կամ արտահանման նպատակով վաճառելու նկատմամբ, քանի դեռ նման ապրանքի ներմուծումը բոլոր երրորդ երկրներից կամ նման ապրանքի արտահանումը բոլոր երրորդ երկրների տարածք նմանապես չի արգելվում կամ սահմանափակվում: Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի կամ դրա անձանց հանդեպ կդրսևորի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը դրսևորում է որևէ երրորդ երկրի կամ դրա անձանց հանդեպ` բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են ապրանքների ներմուծում և արտահանում ընդգրկող գործառնություններում տարադրամի տեղադրմանը, ինչպես նաև նման գործառնությունների ընթացքում տարադրամի մասին նորմերով ղեկավարվելիս: Սույն Համաձայնագրի առավել բարենպաստ ազգի ռեժիմի վերաբերյալ դրույթները չեն կիրառվում որևէ Կողմի կողմից ներկայումս տրամադրած կամ հետագայում տրամադրվելիք արտոնությունների վրա, որոնք տրամադրվում են հետևյալների կապակցությամբ`

ա) որևէ մաքսային միությանը կամ ազատ առևտրի գոտուն Կողմերից յուրաքանչյուրի ներկայումս անդամակցելու կամ հետագայում անդամ դառնալու,

բ) արտոնությունների կամ առավելությունների, որոնք տրվում են մյուս երկրներին` համաձայն Առևտրի և սակագների գլխավոր համաձայնագրի (ԱՍԳՀ 1994) կամ ԱՀԿ համաձայնագրին համապատասխանող այլ միջազգային համաձայնագրերի,

գ) Կանադայի կողմից բրիտանական արտոնյալ սակագների (ԲԱՍ) օգտվող այլ երկրներին և դրանց ծովամերձ ենթակայություններին շնորհված առավելությունների,

դ) Հայաստանի Հանրապետության կողմից Անկախ պետությունների համագործակցության երկրներին կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մաքսային տարածքում գտնվող երկրներին տրամադրվող կամ տրամադրվելիք առավելությունների,

ե) ԱՀԿ համաձայնագրի և այդ համաձայնագրով ընդունված պայմանավորվածությունների համաձայն, փոխադարձության հիման վրա, երրորդ երկրներին տրամադրվող առավելությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։